Այս խայտառակ վիճակում վաղը նշելու ենք ՀՀ բանակի կազմավորման 30-ամյակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հայաստանը երևի աշխարհում առաջին և միակ պետությունն է, որի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության մեջ և արդեն երկու ամիս է մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է ՀՀ Զինված ուժերը:

Իսկ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
Ու այս խայտառակ վիճակում վաղը նշելու ենք ՀՀ բանակի կազմավորման 30 ամյակը:
Ինչպես ասում են. քանդել, քանդել մինչև վերջ . . .»

--00—ՄՀ