Հայ կաթողիկե եպիսկոպոսների տարեկան սինոդը կանցկացվի փետրվարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Հասարակական

2022  թվականի փետրվարի 4-12-ը, Հռոմի՝ քահանայապետական Լևոնյան հայ վարժարանում կգումարվի Հայ կաթողիկե եպիսկոպոսաց սինոդը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Սինոդի բացումը կազդարարվի Սուրբ պատարագով ուրբաթ՝ փետրվարի 4-ին առավոտյան ժամը 7:30-ին:

Հայ կաթողիկե առաջնորդությունից տեղեկացնում են, որ սինոդական նիստերի օրակարգը հիմնականում կընդգրկի Հայ կաթողիկե եկեղեցու ընդհանուր կացության արժևորումն ու կարիքների ուսումնասիրությունը, ինչպես նաև թեմական հարցերն ու մարտահրավերները։

--00--ԿԿ