Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու Էրդողանի հրավերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

տն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերից՝ այցելելու Թուրքիա, հենց որ համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։

«Այո՛, այս թեման բազմիցս արծարծվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարին հրավիրել է Թուրքիա եւ սպասում է Կրեմլի պատասխանին։

--00—ԼՄ