Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 362,5 միլիոնի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

կորոնավիրուս

 Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում հունվարի 27-ի դրությամբ հասել է 362 միլիոն 467 հազար 496-ի:  

 Worldometer-ի տվյալներով՝ վիրուսի տարածման սկզբից ի վեր  մահացածների թիվը հասել է 5 միլիոն 626 հազար 855 մարդու:  COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը ԱՄՆ-ն, որտեղ հայտնաբերվել է 72 միլիոն 910 հազար 136 վարակակիր,  մահացածների թիվը երկրում հասել է 876 հազար 65-ի:

Երրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 40 միլիոն 371 հազար 500-ի, վարակի հետևանքով մահացածների թիվն այս երկրում կազմել Է 491 հազար 700 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 24 միլիոն 560 հազար 93 հիվանդացած, նրանցից մահացել է 624 հազար 717 մարդ: 

  --00—ՄՀ