Արագածոտնի մարզում 35-ամյա վարորդը Volkswagen-ով գերեզմանների մոտ բախվել է ծառին, կա 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

ա

Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Սաղաթելյանը իր վարած Volkwagen մակնիշի ավտոմեքենայով Ագարակ գյուղում՝ գերեզմանների մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Սաղաթելյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ. 36-ամյա Արթուր Նիկոլյանը և 43-ամյա Հովիկ Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվե են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

--00--ԱՀ