Շոյգուին է ներկայացվել «Օրիոն» հետախուզական և հարվածային անօդաչուի առաջին թռիչքային մոդելը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

տռռեգտեռգ

Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հինգշաբթի ստուգել է ռուսական խոշոր չափերի անօդաչու թռչող սարքեր արտադրող առաջին մասնագիտացված գործարանի արտադրությունը, որի շրջանակում նրան են ներկայացրել արբանյակային հաղորդակցությամբ «Օրիոն» անօդաչու սարքի առաջին թռիչքային մոդելը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Պաշտպանության նախարարը ստուգել է մերձմոսկովյան Դուբնա քաղաքում խոշոր չափերի անօդաչու սարքերի արտադրության «Կրոնշտադտ» ընկերության մասնագիտացված գործարանը և դրա զանգվածային արտադրությունը»,- հայտնել են նախարարությունից։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հավելել է, որ «Կրոնշտադտ»-ի ներկայացուցիչները Շոյգուին ցույց են տվել «Օրիոն» հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքային մոդելը՝ արբանյակային կապի ալեհավաքով։

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, նախարարին զեկուցվել է նաև «Սիրիուս» նոր անօդաչու համալիրի, «Հելիոս» ռադիոտեղորոշիչ պարեկային անօդաչու թռչող սարքի և «Կայծակ» արագընթաց հարձակողական անօդաչու թռչող սարքի մասին։

--00--ՍԳ