Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ականները Եռաբլուրում են. նրանք ծաղիկներ են խոնարհում նահատակների շիրիմներին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն Հայրենիքի զոհված  քաջորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Նրանք ծաղիկներ են խոնարհել արցախյան գոյամարտի, քառօրյա եւ 44-օրյա պատերազմներում ընկած հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի,  Զորավար Անդրանիկի շիրիմներին: ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել  զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Հավերժ փառք եւ խոնարհում մեր նահահատակների հիշատակին, ուժ եւ զորություն Հայոց բանակին:

--00--ԱՀ