Հայոց Բանակի սպան մեր հասարակության էլիտայի լավագույն հատվածը պետք է դառնա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

արտակ զաքարյան

Մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք մեր ռազմաուսումնական հաստատություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Հայոց Բանակի սպան մեր հասարակության էլիտայի լավագույն հատվածը պետք է դառնա: Իր գիտելիքներով, բարոյական կերպարով և մասնագիտական բարձր հատկանիշներով, սպան պետք է օրինակ ծառայի հասարակության բոլոր շերտերին:

Շնորհավո´ր տոնդ, Հայ Սպա:

Հավերժ փա´ռք ու պատիվ, Զինված Ուժերում հերոսական սխրանքներ գործած և իրենց անձնակազմի մոտ անվիճելի հեղինակություն վաստակած հայոց Սպաներին»։

--00—ՄՀ