Փաշինյանի՝ «զրոյական կետից» սկսելու քաղաքականությունը նշանակում էր ամեն ինչ զրոյացնելու ձգտում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

Ալիևի հայտարարություններին պետական մակարդակով արձագանք չկա։ Իրենց ապաշնորհության պատճառով մսխեցի մեր հաղթանակները, իրենց «զրոյական» կետից սկսելու քաղաքականությունը բնականաբար պետք է վերջանար ամեն ինչ զրոյացնելով։  Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Բանակի օրվա չնշելը դրա ցուցիչներից է»,- ասաց նա։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ Զուրաբյանն ասաց, որ սուտ է թե հին պլանների իրագործման դեպքում ադրբեջանական բնկաչությունը պետք է վերադառնար Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես Շուշի․

«Ոչ մի պլանում չէր նախատեսվում ադրբեջանական բնակչության վերադարձ Լեռնային Ղարաբաղ կամ Շուշի։ Դրա մասին հետագա բանակցություններ պետք է խոսվեր, բայց որպես պայմանագրի իրագործում նախատեսված չէր, սուտ է»։

--00—ՄՀ