Մերկասառույցի պատճառով Սյունիքում BMW-ն բախվել է Volkswagen-ին, վերջինս էլ՝ բեռնատարին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 29,  24 News

տռռեգտեռգ

Երեկ՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններոմ Արցախի Հանրապետության քաղաքացի՝ 24-ամյա Վլադիմիր Ա-ն իր վարած BMW 528 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 226 կմ հատվածում բախվել է Գորիսի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Ղ-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որից հետո Volkswagen-ը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել Արարատ քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Արտյոմ Ս-ի վարած FAW մակնիշի ավտոմեքենային։

Դավիթ Ղ-ն և նրա ուղևոր՝ Գորիսի բնակիչ, 35-ամյա Մանուշակ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։  BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ ձյան մեջ։

 

--00--ՍԳ