Կասկադյորական ավտովթար Աշտարակում. 23-ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 30,  24 News

տռռեգտեռգ

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Ժամը  01:00-ի սահմաններում Թալին քաղաքի բնակիչ, 23-ամյա Լևոն Գրիգորյանը իր վարած Mercedes մանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի եթևեկելի գոտուց, բախվել Աշտարակի կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտել այն, ապա առաջ ընթանալով, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակն ու ճանապարհի երկաթե արգելապատնեշը և մոտ 25 մետր օդով առաջ է ընթացել,  բախվել ճանապարհի եզրին գտնվող եղևնիներին ու կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակ՝ քարերի վրա:

Վթարի հետևանքով վարորդ Լ. Գրիգորյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան  վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվել է  ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

--00--ՍԳ