Արմավիրի մարզում 27-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ճաղավանդակներն ու գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 30,  24 News

տռռեգտեռգ

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Այս մասին հայտնում է  SHAMSHYAN.com-ը:

Ժամը 01:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Գրիշա Մ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Տարոնիկ գյուղի կենտրոնական փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, տապալել դրանք և գլխիվայր շրջվել:  

Վթարի հետևանքով Գրիշա Մ.-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Արշալույս Մ.-ն և 25-ամյա Միշա Կ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

--00--ՍԳ