ՀՀ 5-րդ հավանական նախագահը․ ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները Վահագն Խաչատուրյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում է նախագահի պաշտոնում առաջադրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

24News-ը հարցում իրականացրեց քաղաքացիների շրջանում՝ ինչպե՞ս են վերաբերվում Խաչատուրյանի թեկնածությանը նախագահի պաշտոնում։ Հարցվածների մեծ մասը չէր ճանաչում Խաչատուրյանին, ծանոթ չէր նրա գործունեությանը։

«Տեղյակ չեմ՝ ով է, բայց մեզ համար կարևորը, որ երկրի ղեկավարները մտածեն ժողովրդի հետ լավ ձևով վարվելու մասին, փորձեն բարելավել երկիրը», - ասաց քաղաքացիներից մեկը։

«Ես իրեն լավ ճանաչում եմ, որպես մասնագետ ինքը լավ էկոնոմիստ է, շատ կիրթ, կրթված անձնավորություն է։ Ես իրեն ճանաչում եմ դեռևս 1993 թվականից՝ քաղաքապետարանում աշխատելու ժամանակվանից», - ասաց մեկ ուրիշը։ 

Մանրամասները՝ տեսանյութում