ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակ․ Թոփ-100-ում 4 հայ շախմատիստ է, որից երկուսը՝ Հայաստանի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Սպորտ

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է փետրվար ամսվա դասակարգման աղյուսակը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հայաստանի շախմատի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը 56-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 97-րդը:

ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը զբաղեցնում են համապատասխանաբար 6-րդ և 48-րդ տեղերը։

Լավագույն հնգյակում ընդգրկվել են հետևյալ շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Ալիզեռա Ֆիրուջան, Դին Լիժենը, Ֆաբիաու Կարուանան, Յան Նեպոմնյաշչին։

--00--ԿԿ