Արյունով ազատագրած հողերը նվիրում ենք թշնամուն, բայց քննարկում՝ պատմական հողերը վերդարձնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Հասարակական

Բայց իրոք ունիկալ ժողովուրդ ենք. մեր ունեցած, արյունով ազատագրած հողերը նվիրում ենք թշնամուն, բայց ազգովի քննարկում ենք Սևրի պայմանագրով «մեզ տրված» պատմական հողերը վերդարձնելու մասին: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինայնը և հավելել.

«Ու ամենաաբսուրդն այն է, որ արյունով ազատագրած պատմական հայրենիքը գրիչի մեկ հարվածով թշնամուն նվիրած անձը դեռ շարունակում է իշխել Հայաստանում, ու դա դեռ քիչ է, ազատորեն բռնաճնշումներ է իրականացնում Հայրենիքն ազատագրողների նկատմամբ:

Ինֆանտիլ երազկոտությունն ու դատարկ մեծամտությունը դարեր շարունակ կործանել են մեզ՝ դառնալով միլիոնավոր մարդկանց և հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետր հողերի կորստին:

Չենք խրատվում, չենք լրջանում, չենք հասունանում, ու դրա պատճառով շարունակելու ենք կոտորվել ու կործանվել . . .»:

--00--ԿԿ