Կինը փորձել է թմրամիջոց և արգելված իրեր փոխանցել դատապարտված ամուսնուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

նկար

Քրեակատարողական ծառայողները շարունակում են պատշաճ իրականացնել իրենց առջև դրված խնդիրները՝ կանխելով քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման դեպքերը:

2022 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալ Ա. Լ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ պայուսակից հայտնաբերել են երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 57 գրամ քաշով բուսական զանգված, 15 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 14 հատ լիցքավորիչ, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի ականջակալներ և USB լարեր:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

--00—ԼՄ