Մեքենայի զննությամբ հայտնաբերվերվել են կռփազենք, մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

 

Հունվարի 31-ին Գեղարքունիքի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Ժամը 19-ի սահմաններում Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի ծառայողները, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները  համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Վարդենիսի պոլիկլինիկայի մոտից, «ՎԱԶ- 21124»  մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Մեծ Մասրիկ գյուղի  29-ամյա մի բնակչի:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին կռփազենք, մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչներ ու նույնատիպ զանգվածով թղթե փաթեթ: 

Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերված բուսական զանգվածը, որ թմրանյութ էր, պատրաստել էր նախորդ տարվա աշնանը վայրաճ կանեփի թփերից և պահում էր իր  օգտագործման համար:

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`

--00--ՍԳ