Քրեակատարողական ծառայողների կողմից ատամնաբուժարանի սանհանգույցում հայտնաբերվել են թմրամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

տռռեգտեռգ

2022 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ատամնաբուժական կլինիկա տեղափոխված դատապարտյալ Կ. Շ.-ն ցանկացել է օգտվել կլինիկայի սանհանգույցից: Քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացրել են զննություն և աղբամանի միջից հայտնաբերել փաթեթ ու 2 բջջային հեռախոս:

Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին:

Փաթեթում զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 29,8 գրամ քաշով և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,13 գրամ քաշով առանձնացված զանգվածներ:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

--00--ՍԳ