Հայտնի է Հայաստան-Թուրքիա երկխոսության հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման օրը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

․

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության նպատակով նշանակված հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և թուրքական կողմից՝ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ հունվարի 14-ին:

--00--ԱՀ