Քրեակատարողական ծառայողների կողմից հայտնաբերվել են թմրամիջոցներ և արգելված իրեր

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

․

Փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ատամնաբուժական կլինիկա տեղափոխված դատապարտյալ Կ. Շ.-ն ցանկացել է օգտվել կլինիկայի սանհանգույցից:

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացրել են զննություն, և աղբամանի միջից հայտնաբերել են փաթեթ ու 2 բջջային հեռախոս: 

Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին:

Փաթեթում զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 29,8 գրամ քաշով  և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,13 գրամ քաշով առանձնացված զանգվածներ:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

--00--ԱՀ