Տեղ գյուղի բնակիչները գողացել են Բերձորի բնակչի 120 կգ-անոց ցուլն ու մորթել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 4,  24 News

ցուլ

Փետրվարի 2-ին Բերձոր քաղաքի 45-ամյա բնակիչ Ա.Հ.-ն ոստիկանություն է դիմել, որ  փետրվարի 1-ին Բերձոր քաղաքի մերձակա տարածքից կորել է իրեն պատկանող 120 կգ կենդանի քաշով մեկ գլուխ ցուլը:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ՝ Գ.Դ.-ն (ծնված 2000թ.) և Ս.Հ.-ն (ծնված 1995թ.), փետրվարի 1-ին նշված ցուլը Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի չբնակեցվող 27-րդ առանձնատան նկուղում մորթել են և իրենց  կողմից շահագործվող «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայով միսը տեղափոխել Գորիս քաղաք, որտեղ էլ իրացրել են մսավաճառին:

Գողոնը վերցված է:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:

--00—ՄՀ