Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Հասարակական

ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծանր հիվանդության պատճառով այսօր կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: Կոմպոզիտորը 64 տարեկան էր: Վերջին օրերին նա հոսպիտալացված էր և ծանր վիճակում էր։ Մահվան պատճառը կոկորդի քաղցկեղն է։

--00--ԿԿ