Պաշտոնական Երևանը խաղաղության համաձայնագիր է առաջարկում Ադրբեջանին․ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

««Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»։ Մեջբերումը ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունից է։

Այսինքն պաշտոնական Երևանը խաղաղության համաձայնագիր է առաջարկում Ադրբեջանին։ 
Արցախի ապագայի մասին բառ անգամ չեն համարձակվում ասել, բայց խաղաղության համաձայնագիր են առաջարկում թշնամուն...»։

--00--ԱՀ