Թուրքիայում 2023թ. նախագահական ընտրություններում իշխող դաշինքի թեկնածուն կրկին կլինի Էրդողանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

տռռեգտեռգ

Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինքի» մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ 2023թ. սպասվող նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն կրկին լինելու է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:

«Մեր նախագահի թեկնածուն հստակ է, և նա պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Ես հավատում եմ, որ պարոն Էրդողանը 2023 թվականի հունիսի ընտրություններում մեծ տարբերությամբ կհաղթի, և Ժողովրդական դաշինքը նոր հաղթանակ կգրանցի»,- ասել է Բահչելին։

--00--ՍԳ