Արարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ զինծառայողի «07»-ն ու ՍՊԸ-ի հերթափոխի պետի «07»-ը, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 7,  24 News

վթար

Փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Այգավան գյուղի Արարատյան փողոցի 25 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Նվեր Զ-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և 63-ամյա Ռաֆիկ Մ-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի  ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով Ռաֆիկ Մ-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Անահիտ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Վարորդներից Նվեր Զ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ Ռաֆիկ Մ-ն աշխատում է «Թեգար» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ։   

--00—ՄՀ