ՌԴ-ի համաձայնության դեպքում Թուրքիան կկազմակերպի Պուտին-Զելիսնսկի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 7,  24 News

թուրքիա

Թուրքական կողմը կարող է կազմակերպել Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Պուտինի համաձայնության դեպքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը․ գրել է Ermenihaber.am-ը։

Քալընը, խոսելով ռուս-ուկրաինական լարվածության թուլացման հարցում թուրքական կողմի նախաձեռնություն վերցնելու մասին, ասել է. «Մեր հանրապետության նախագահի՝ Զելենսկիի ու Պուտինի հանդիպումը կազմակերպելու առաջարկը շատ կարևոր է: Ուկրաինան դրական է վերաբերվում դրան, Ռուսաստանից էլ դրական պատասխան ստացվելու դեպքում հանդիպումը կկայանա»:

Քալընը հայտնել է նաև մոտ ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին:

«Պարոն Պուտինն այցելելու է Թուրքիա: Առաջիկա օրերին այդ այցելության ամսաթիվն էլ կստանանք»,- մանրամասնել է Քալընը:

Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել միջնորդություն ցուցաբերել ռուս-ուկրաինական լարվածությունը թուլացնելու համար ու հույս հայտնել, որ կկարողանա Թուրքիայում կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը:

 

--00—ՄՀ