ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է Պուտինի Թուրքիա այցի վերաբերյալ տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

տռռեգտեռգ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև կա պայմանավորվածություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի վերաբերյալ, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ հաստատված չեն: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ТАСС-ը: 

«Իսկապես, ապագայում նման այց կա։ Ինչպես բազմիցս ասել ենք, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են այս այցի շուրջ։ Նրանք պայմանավորվել են, որ այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ նախագահների ժամանակացույցը և համաճարակաբանական պայմանները թույլ տան։ Ստույգ ժամկետներ չկան դեռ, բայց դրանք դիվանագիտական ուղիներով անհրաժեշտ ժամանակին կհամաձայնեցվեն»,- ասել է Պեսկովը։ 

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Պուտինի Թուրքիա այցի ժամկետը կարող է հայտնի դառնալ մոտ օրերս։

--00--ՍԳ