Բախվել են Nissan Tiida-ն ու Kawasaki Ninja մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

տռռեգտեռգ

Այսօր՝ փետրվարի 8-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Մոսկովյան փողոցի  թիվ 35 հասցեի դիմաց բախվել են 30-ամյա Մհեր Հայրապետյանի վարած Kawasaki Ninja մակնիշի մոտոցիկլն ու  28-ամյա Գագիկ Վանեցյանի վարած Nissan  Tiida մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Տեղում  ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հայաստան Ղազարյանն ու Սերյոժա Ղազարյանը:

Դեպքի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ՍԳ