Իսրայելը ռադարներ և զենիթային կայանքներ է խոցել Սիրիայում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 9,  24 News

Իսրայել

Փետրվարի լույս 9-ի գիշերն իսրայելացի զինվորականները ռադարներ եւ զենիթային կայանքներ են խոցել Սիրիայի տարածքում ի պատասխան զենիթային հրթիռի արձակման, որը պայթել Է Իսրայելի օդային տարածքում:

Այդ մասին հաղորդել Է բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այն բանից հետո, երբ Սիրիայից արձակված զենիթային հրթիռը պայթել Է (Իսրայելի տարածքի) օդում, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ Է հասցրել զենիթային կայանքներին Սիրիայում:

Թիրախների թվում են սիրիական ռադարը եւ զենիթային մարտկոցները, որոնք հրթիռներ են արձակել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ուղղությամբ»,- ասված Է զինվորականների հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունում նշել են, որ փետրվարի 9-ի գիշերը «Սիրիայի տարածքից արձակվել Է զենիթային հրթիռ, որը պայթել Է Իսրայելի օդային տարածքում»:

Զինվորականների հայտարարության համաձայն՝ «(զենիթային հրթիռի) կալանում չի կատարվել»: «Բանակը կշարունակի պաշտպանել Իսրայելի օդային տարածությունը եւ անվտանգությունը»,- ընդգծել են մամուլի ծառայությունում: Ինչպես փետրվարի 9-ին հայտնել Է SANA գործակալությունը, առնվազն մեկ սիրիացի զինծառայող Է զոհվել եւ եւս հինգը  ՝ վիրավորվել Դամասկոսի վրա իսրայելական օդային հարվածների հետեւանքով: Գործակալության տվյալներով՝ ի պատասխան գրոհի Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են բացել օդային թիրախների վրա մայրաքաղաքի երկնքում։

 --00—ՄՀ