Այսօրվա ճշգրտված տվյալով՝ 3812 զոհ ունենք, անհայտ է 217 մարդու գտնվելու վայրը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 9,  24 News

Փաշինյան

Այսօրվա ճշգրտված տվյալով՝ 3812 զոհ ունենք, այդ թվում՝ 3736 զինծառայող, 76 քաղաքացիական անձ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի և անհետ կորածների վերաբերյալ տվյալները։

«217 մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ, նրանցից 196-ը զինծառայողներ են, 21-ը՝ քաղաքացիական անձ»,- ասաց Փաշինյանը:

--00—ՄՀ