Վարչապետին հարցաքննելո՞ւ են, իհարկե, ո՛չ. հանձնաժողովն այս կազմով օբյեկտիվ չէ. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Այսպիսի ճգնաժամային ռազմաքաղաքական իրավիճակի գնահատականը կարող է տալ միայն պետությունը` իր ամբողջ ապարատով։ Պետությունն արդյո՞ք այդ գնահատականը տվել է, ո՛չ, որովհետև ինքն իրեն պետք է գնահատական տար: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով ընդդիմության կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու որոշմանը:

«Առավել ևս, որ իշխանությունն այդ հանձնաժողովում ընդգրկում է փորձագետներ, որոնք նախկինում պետական և ռազմական ապարատում գործառույթներ են ունեցել և հենց իրենք առաջինը պետք է պատասխան տան այդ բոլոր խնդիրների համար։ Բայց դա չի նշանակում, որ ընդդիմությունը հետամուտ չի լինելու։ Մենք օգտագործելու ենք տարբեր գործիքակազմեր, որպեսզի պատասխանատուները կրեն իրենց պատասխանատվությունը»,- ասել է Օհանյանը:  

Մանրամասները՝ տեսանյութում: