Ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում Սյունիքում, Արցախում 8-10 աստիճանով կնվազի, 17-19-ին կրկին կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

եղանակ
Հանրապետության տարածքում`

Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-6 մ/վ, փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18` մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով, 17-19-ին նույնքանով կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 14-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան հնարավոր են թույլ տեղումներ:

--00—ԼՄ