Շարունակում ենք զգուշացնել Թուրքիային հարգել մամուլի ազատությունը․ ԱՄՆ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24 News

ԱՄՆ

ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է  Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի (RTÜK)՝ միջազգային լրատվամիջոցներին ներկայացրած արտոնագիր ստանալու համար դիմելու պահանջին։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Նշենք, որ RTÜK-ը պայման է դրել Amerika’nın Sesi-ի (VOA), Deutsche Welle-ի և Euronews-ի թուրքական հեռարձակման ծառայությունների առաջ, որպեսզի լիցենզիա ստանալու համար եռօրյա ժամկետում դիմեն խորհրդին, հակառակ դեպքում որոշել է դիմել դատարան՝ արգելելու առցանց հեռարձակումը։

Թեմայի շուրջ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. 

«Թուրքիայում մամուլի ազատությունների վերաբերյալ մեր մտահոգությունները հիմնված են մանրամասն ապացույցների վրա: Մենք շարունակում ենք զգուշացնել Թուրքիային հարգել և երաշխավորել մամուլի ազատությունը։

--00—ՄՀ