Իշխանությունը պարտությունը գցում է զինվորի, սպայի և բանակի գրպանը, թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

«Զարմացնում է իշխանության զայրույթը, որ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի բեմականացմանը չենք մասնակցում, թեև հասկանալի է, ըստ իրենց գծած սցենարի, ընդդիմությունը պետք է մասնակցեր և իշխանության արդարացման բեմականացումը լեգիտիմացներ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով իշխանության մեղադրանքներին, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին:

«Ինչպե՞ս կարող  է իշխանությունը բացահայտել իրական մեղավորներին, երբ պատերազմի պատասխանատուն այս իշխանությունն է: Փաշինյանը հայտարարել է, որ թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն է, հանցագործը չի կարող բացահայտել իր գործած հանցանքը: Պատերազմից հետո իշխանությունը պարտությունը գցում է զինվորի, սպայի և բանակի գրպանը, փաստեր է բերում, որ մեղավորը ՊՆ-Ն, ԳՇ-ն ու զինվորն է, որ համարձակվել է գերեվարվել»,- ավելացրեց պատգամավորը:

Անդրադառնալով Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն կարծիքին, որ ընդդիմության քաղաքական ղեկավարներն են արգելել, որ մասնակցեն հանձնաժողովի աշխատանքին, Խամոյանը նշեց, որ իշխանությունն այդ կերպ ուզում է տպավորություն թողնել, որ բռնապետական մոտիվներով է անցնում «Հայաստան» խմբակցության քննարկումները, ինչը քաղաքական տգիտություն է։ 

«Վստահեցնում եմ, որ խմբակցության յուրաքանչյուր անդամ իր կարծիքը հայտնելու իրավունք ունի, և Ռոբերտ Քոչարյանը մեր քաղաքական թիմի առաջնորդն է, բնական է, որ հարցերը քննարկում ենք իր հետ, անբնական կլիներ, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեինք»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։