Ընդդիմությունը թող գա ու Նիկոլ Փաշինյանին հարցեր տա, ոչ թե փախչի. Գագիկ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Ընդդիմությունը թող գա ու Նիկոլ Փաշինյանին հարցեր տա, ոչ թե փախչի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ պատգամավոր, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։

Մելքոնյանի համոզմամբ, հանձնաժողովը կքննի պատերազմի բոլոր մանրամասներն ու պարտության պատճառները, բոլորը գալու են և իրենք հարցեր են տալու, իսկ վերջում մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու։ 

Դիմելով ընդդիմության ներկայացուցիչներին՝ Մելքոնյանը նշեց, որ նրանք փախել են հանձնաժողովից, փոխարենը պետք է գային և վերահսկեին, որպեսզի կեղծիքներ չլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։