ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանն անդամակցելու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից հետո Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք չկա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։
«Այս հարցին հիպերտրոֆիկ ուշադրություն են դարձրել Հայաստանի որոշ քաղաքական ուժեր: Նախագահի հարցազրույցը պետք է ամբողջությամբ դիտել. ոչ մի խոսք չի եղել, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ստիպում է անդամակցել ինչ-որ ինտեգրացիոն միության: Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու է խոսքը ինչ-որ դիվանագիտական սկանդալի մասին»,- բելառուս նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
--00--ՍԳ