Շվեդիայում հայտարարել են, որ չեն անդամակցի ՆԱՏՕ-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

 

տռռեգտեռգ

Շվեդիայի կառավարությունը մտադիր չԷ ՆԱՏՕ-ի անդամակցման հայտ ներկայացնել: Այդ մասին ասված Է 2022 թվականի արտաքին քաղաքական հռչակագրում, որը փետրվարի 16-ին հրապարակել Է երկրի կառավարությունը եւ խորհրդարանում ներկայացրել Է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կառավարությունը մտադիր չԷ ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ ներկայացնել: Անվտանգության շվեդական քաղաքականությունը մնում Է անփոփոխ: Ռազմական դաշինքներից ազատությունը մեզ լավ Է ծառայում եւ նպաստում Է Հյուսիսային Եվրոպայի կայունությանն ու անվտանգությանը»,- հայտարարել Է Լինդեն: Նրա խոսքով՝ այդ ուղեգիծը ենթադրում Է անվտանգության ակտիվ, լայն եւ պատասխանատու քաղաքականություն եւ արտաքին քաղաքականություն՝պաշտպանական համագործակցության, այդ թվում անդրատլանտյան համագործակցության խորացման հետ զուգորդմամբ:

Հռչակագրում չի հիշատակվում այսպես կոչված ՆԱՏՕ օպցիոնը: 2020 թվականի դեկտեմբերին խորհրդարանական մեծամասնությունը քվեարկել Է այն բանի օգտին, որ Շվեդիան, ինչպես եւ Ֆինլանդիան, հայտարարի այդ տարբերակի գոյության մասին: Դա նշանակում Է, որ Շվեդիան պահպանում Է այդ դաշինքին անդամակցության հայտ տալու հնարավորությունը: Հռչակագրում նաեւ տրված Է անվտանգության քաղաքականության գնահատումը, այնտեղ ներառված Է «չի կարելի բացառել զինված հարձակումը Շվեդիայի վրա» ձեւակերպումը: Կառավարությունն այդ գնահատումն արել Է իր՝        2020 թվականի ընդհանուր պաշտպանության օրինագծում, որը հիմնվել Է Պաշտպանության կոմիտեի կատարած վերլուծության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՍԳ