Երդման արարողություն է անցկացվել N զորամասում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

 

տռռեգտեռգ

Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունները։

Փետրվարի 15-ին երդման արարողություն է անցկացվել N զորամասում։ Հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարը շնորհավորել է նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։

 

--00--ՍԳ