Նիկոլին տեսնում՝ չեստ էիք տալիս, հիմա դարձել եք ընդդիմադի՞ր, մեզ էլ բան եք ասում. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Նիկոլին տեսնում՝ չեստ էիք տալիս, հիմա դարձել եք ընդդիմադի՞ր, մեզ էլ բա՞ն եք ասում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, մենք կարծես թե ծուռ հայելիների իրականությունում ենք ապրում, քանի որ Փաշինյանի հետ համագործակցած և նրա հետ աշխատած մարդիկ այսօր ուրիշներին մեղադրում են իշխանության հետ ստվերային պայմանավորվածություն ունենալու մեջ։

Մասնավորապես, Նորիկյանը մատնանշեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին, Արթուր Ղազինյանին և խորհրդարանական ընդդիմության մի շարք այլ ներկայացուցիչների։

Ըստ Նորիկյանի, մենք գտնվում ենք քաղաքական բովանդակային փակուղու մեջ, քանի որ հիմնական բանավեճը ընթանում է պարտության համար պատասխանատու խորհրդարանական ուժերի միջև, իսկ առողջ ուժերն այդ տրամաբանությամբ դուրս են մղվում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։