Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

 

տռռեգտեռգ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

--00--ՍԳ