Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1723 նոր դեպք․ մահացել է 24 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

կորոնավիրուս

Փետրվարի 17-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1723 նոր դեպք: Կատարվել է 5734 թեստավորում, առողջացել՝ 1668 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 411 878 դեպք, որոնցից 383 368-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18 674 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8253 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1581 է։

Մեկ օրում մահացել է 24 կորոնավարակակիր։

Ընդհանուր կատարվել է 2 846 177 թեստավորում։

--00--ԿԿ