Երևանում բախվել են «BMW»-ն ու «07»-ը, դեպքի վայրից 3 հոգի բերման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

5

Փետրվարի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմանում Շիրակի փողոցի 4/12 հասցեի դիմաց բախվել են դեռևս անհայտ անձի կողմից վարած «BMW» մակնիշի և Արարատ քաղաքի բնակիչը՝ 27-ամյա Արմեն Պետրոսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում 3 քաղաքացի անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, հնչեցրել հայհոյանքներ, ու պարեկները նրանց հորդորել են, որպեսզի չխախտեն հասարակական կարգը, սակայն նրանք չեն ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, ինչից հետո պարեկները նրանց բերման է ենթարկել։

Ըստ աղբյուրի՝ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստում։ Ոստիկանությունը պարզում է «BMW»-ի վարորդի ինքնությունը։  

--00—ԼՄ