Իսրայելի զբոսաշրջության նախարարն այցելել է Սուրբ Հարության տաճար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

իսրայել

Փետրվարի 17-ին Իսրայելի զբոսաշրջության նախարար Յոել Ռազվոզովն այցելել է Սուրբ Հարության տաճար, որի ընթացքում եղել է նաև տաճարի մաս կազմող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում և ծանոթացել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Երուսաղեմի հայոց պատրիարքության ու հայ ժողովրդի դարձի պատմությանը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

--00—ՄՀ