Արցախի ԱԺ հանձնաժողովում միաձայն ընդունվել է ԱՀ ԱԺ հայտարարությունը Արցախի վերածննդի օրվա վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

 

տռռեգտեռգ

Փետրվարի 17-ին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։ Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում «ԱՀ ԱԺ հայտարարությունը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ» նախագծի քննարկումն էր։

Նախագիծը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Նիստի ընթացքում պատգամավորները նախագծի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները, որոնք ընդունվել են նախաձեռնության հեղինակների կողմից։

Նախագիծը միաձայն ընդունվել է, և դրական եզրակացությամբ այն ներկայացվելու է առաջիկա արտահերթ նիստի քննարկմանը։

--00--ՍԳ