Սիմիդյանը հաստատել է ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի թույլատրելի չափն ու ժամկետը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 18,  24 News

ձուկ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող՝ օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։

«Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիա ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։

Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

--00—ՄՀ