Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լառնակա- Երևան- Լառնակա և Հռոմ- Երևան- Հռոմ երթուղին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 18,  24 News

wiz air

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 22-ից մեկնարկելու է Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին: 

Ավիաընկերության Հռոմ- Երևան- Հռոմ երթուղով չվերթերը կմեկնարկեն սույն թվականի սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

--00—ՄՀ