Մասիսի համայնքապետը հանդիպել է Մասիսի տարածաշրջանում գործող եկեղեցիների քահանաներին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 19,  24 News          

եկեղեցի

Եկեղեցին մեր ազգային դիմագիծն է… Այս հավատամքով եմ առաջնորդվում և իմ ղեկավարման տարիներին մշտապես համագործակցել եմ Հայ Առաքելական Եկեղեցու հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

«Այսօր հյուրընկալել եմ Մասյացոտն թեմի Մասիսի տարածաշրջանում գործող եկեղեցիների քահանաներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող եկեղեցիների հետ կապված որոշ հարցեր, ինչպես նաև կարևորվել է մի քանի բնակավայրերում նոր եկեղեցիների կառուցման հարցը:

Նշել եմ, որ համայնքապետարան-եկեղեցի համագործակցությունը շարունակական է լինելու, և առաջիկայում նախատեսվում են մի քանի համատեղ ծրագրերի իրագործում»:

--00—ՄՀ