Ուկրաինան մտադիր է վերանայել միջուկային զենքից հրաժարվելը. Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կնախաձեռնի Բուդապեշտի հուշագրի մասնակիցների բանակցություններ` անվտանգության ապահովման շուրջ։

«Պատրաստվում ենք նախաձեռնել խորհրդակցություններ՝ Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։ ԱԳ նախարարին հանձնարարել եմ զբաղվել դրանով։ Եթե բանակցությունները չկայանան կամ արդյունքում մեր երկրի համար անվտանգության երաշխիքներ չլինեն, Ուկրաինան բոլոր իրավունքներն կունենա հավատալու, որ Բուդապեշտի հուշագիրը չի գործում, և 1994 թվականի բոլոր փաթեթային որոշումները կդրվեն կասկածի տակ»,- Ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»-ն՝ այս մասին Զելենսկին ասել է Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։

1994 թվականի փաթեթային որոշումները, ի թիվս այլ հանգամանքների, ենթադրում են Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակ։