Ես, Վանեցյանը հեղափոխության խաբվածներն ենք/Լենա Նազարյանը պիտի ներողություն խնդրի/Հայկոյին չփրկեցինք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Ադրբեջանցիները շարունակում են մնալ թիկունքից խփող։ «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հիշելով, որ դեռ խորհրդային տարիներին ադրբեջանցիներն իր հորեղբորը հրավիրել են գառ ուտելու, բայց պարտքի պատճառով ծագած վեճի ժամանակ կացնահարել և սպանել: 

Պատգամավորը խոստովանել է, որ, որպես վարդենիսցի, իրեն չի կարողանում ներել, որ Վարդենիսը դարձել է սահման, և դա է նաև պատճառը, որ հեռացել է իր երբեմնի «պայքարի ընկերոջից»՝ Նիկոլ Փաշինյանից:

Թագուհի Թովմասյանը նաև կարծիք է հայտնել, որ ինքը և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «հեղափոխության խաբվածներն են», պատմել է՝ ինչպես է որոշում կայացրել՝ մտնելու ընդդիմադիր խմբակցություն, հերքել է, որ պատրաստվում է դառնալ անկախ պատգամավոր, ներկայացրել է ՔՊ-ական Լենա Նազարյանի դեմ իր դատական հայցի մանրամասները ու հաշտվելու առաջարկը:

Պատգամավորը պատմել է նաև «թրծված սիրո ու սպասված ամուսնության» մասին՝ խոստովանելով, որ ամուսինը դեմ չէ, որ քաղաքականությամբ զբաղվի: 

«Ո՛չ, պիտի քաղաքականությունը շարունակես, քեզ մոտ լավ է ստացվում»,-ասել է ամուսինը, երբ Թագուհի Թովմասյանը երկընտրանքի առաջ է եղել՝ քաղաքականությա՞մբ զբաղել, թե՞ վերադառնալ լրագրություն։

Պատգամավորը պատմել է նաև իր և երգիչ Հայկոյի ընկերական հարաբերությունների, ինչպես նաև հարսանիքին նրա հետ երգելու անակնկալի մասին:   

Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.

00:00 Անոնս, 
01:43 Գնում եմ խմբագրությունից, սևերես չթողնեք,
04:55 Ադրբեջանցիները կացնահարել են հորեղբորս,
11:53 Եղել եմ ՔՊ-ի համակիր․ արխիվային կադրեր կան,
15:36 Ստիպելու լեզվով ինձ հետ դժվար է խոսել / Ասել եմ՝ չեմ փոխվելու,
17:04 Փաշինյանին ասացի, որ ուզում եմ դուրս գալ,
23:13 Հիմա և՛ Արցախի, և՛ Վարդենիսի ձայնն եմ,
24:43 Հադրութ, Շուշի․ ամեն ինչ կորած չէ,
27:20 Վանեցյանի հետ խոսեցի, հասկացա՝ մենակ չեմ,
31:50 Խմբակցությունից դուրս գալը խասյաթ չէ,
33:05 Դատարանում ասել են՝ «իդիոտկա» «առաջնորդ» է նշանակում,
36:22 Սպասված էր ամուսնությունս, թրծված սեր էր,
39:43 Հիվանդանոցի պատի տակ էինք, Հայկոյին չփրկեցինք,
42:40 Քաղաքականություն մուտք գործելս էր սխալ:

Կարևոր մտքերը՝ շեղատառերով.

1.  Ադրբեջանցիները շարունակում են մնալ թիկունքից խփող։ 
2.  Խաղաղության դարաշրջանում կարող են զոհեր լինել․ դա նոնսենս է։ 
3.  Քաղաքականության մեջ կան պահեր, երբ ստոպը լավագույն լուծումն է։ 
4.  Եթե քո կուսակցության շահը ասում է՝ մածունը սև է, պիտի ասես՝ սև է․ այդ տեսակը չեմ։ 
5.  Ստորագրումից 30-40 րոպե առաջ եմ ծանոթացել նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ 
6.  Որպես վարդենիսցի՝ ես երբեք ինձ չեմ կարող ներել, որ Վարդենիսը դարձավ սահման։ 
7.  Հանդիպումից հետո Փաշինյանը հակառակ գրառում արեց, ու հենց այդ գիշեր դուրս եկա: 
8.  Նորմալ չէ, որ ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից։ 
9.  Բանակցությունները պետք է լինեն Արցախի դեօկուպացիայի մասին։ 
10.  Դիվանագիտությունը և բանակը Հայաստանում վերջնականապես ոչնչացված են։ 
11.  Ես և Արթուր Վանեցյանն այս հեղափոխության խաբվածներն ենք։ 
12.  Իմ սկզբունքներից չեմ շեղվել․ դիսկոմֆորտ չունեմ, որ ինձ կարող են մեղադրել։ 
13.  «Իմ քայլ»-ից դուրս գալը բողոք էր կորսված հայրենիքիս համար․ որևէ կերպ պիտի արտահայտեի։ 
14.  Լենա Նազարյանի փաստաբանը հաշտություն է առաջարկել․ ասել եմ՝ ներողությունը պիտի՛ լինի ԱԺ ամբիոնից։ 
15.  Ամուսինս ասաց․ «Ո՛չ, պիտի քաղաքականությունը շարունակես, քեզ մոտ լավ է ստացվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։