ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսի 170 699 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24 News     

կորոնավիրուս

 Կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում օրական հոսպիտալացվածների թիվը կազմել է 10 372, ինչը 33,1%-ով ցածր է նախորդ օրվա ցուցանիշից։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։

 Վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 170 699-ով՝ հասնելով 15 370 419-ի, հարաբերական առումով վարակվածների թվի աճը կազմել է 1,12%։

 Ապաքինվածների թիվն ավելացել է 147 296-ով՝ նախորդ օրվա 191 098-ի դիմաց։ Ընդհանուր առմամբ գրանցվել է առողջացման 12 365 238 դեպք։  

Կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվն օրական ավելացել է 745-ով՝ հասնելով 345 500-ի, մեկ օր առաջ գրանցվել է մահվան 798 դեպք։  

--00—ՄՀ